Թրամփը համոզված Է, որ Պուտինն ավելի ուժեղ ղեկավար Է, քան Օբաման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահ Վլադիմիր Պուտինն «ուժեղ ղեկավար» Է Ռուսաստանի համար, «եւ դա փաստ Է»: Այս կարծիքը հայտնել Է միլիարդատեր Դոնալդ Թրամփը Մայամի քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների՝ մարտի 10-ին կայացած հերթական բանավեճեճի ժամանակ:
CNN հեռուստաընկերությունից բանավեճերը վարողը քաղաքական գործչին խնդրել Է մեկնաբանել այն անհանգստությունը, որով Հանրապետական կուսակցության մի շարք ղեկավարներ ընկալում են մի շարք պետությունների, ներառյալ Ռուսաստանի, ղեկավարների վերաբերյալ նրա կարծիքը: «Եթե խոսքը վերաբերում Է Պուտինին, ապա նա, անշուշտ, շատ ուժեղ ղեկավար Է Ռուսաստանի համար: Նա շատ ավելի ուժեղ ղեկավար Է, քան մեր (նախագահ Բարաք Օբաման): Եվ դա փաստ Է»,- նշել Է Թրամփը:
«Դա չի նշանակում, թե ես նրան հավանություն եմ տալիս»,- հավելել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



