Սերբիայում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել հեղեղումների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել հեղեղումների պատճառով, իրադրությունը կրիտիկական կմնա մինչեւ մարտի 15-ը: Այդ մասին,մարտի 11-ին հայտնել են սերբական ԶԼՄ-ները:
Սիրբիայի կառավարությանն առընթեր ստեղծված հատուկ շտաբը մշտապես հետեւում Է իրադրությանը տեղերում եւ բնակչությանն իրազեկում իրադարձությունների զարգացման մասին:
Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտնել Է, որ առավել խնդրահարույց շրջաններ կուղարկվեն ոստիկանության ուժեր եւ զինծառայողներ, որոնք բնակչությանը կօգնեն պայքարելու հեղեղումների դեմ եւ հաղթահարելու դրանց հետեւանքները:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով դադարեցվել Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը, կանգնեցվել Է երկաթուղային հաղորդակցությունը:



