ԱՄՆ-ի հարավում աճում Է հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի հարավում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է հինգի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today թերթին: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին:
Սաստիկ անձրեւները շաբաթվա սկզբին պատուհասել Էին ԱՄՆ-ի հարավային նահանգները՝ առաջացնելով հեղեղումներ: Տարերքի մոլեգնումից հատկապես տուժել են Լուիզիանայի, Օկլահոմայի, Արկանզասի, Միսիսիպիի, Թենեսիի եւ Տեխասի նահանգները: Տարհանվել Է առնվազն 3,5 հազար մարդ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նահանգի մի քանի շրջաններում, որտեղ ավելի քան 9 հազար բնակիչներ մնացել են առանց լույսի: Նաեւ որոշում Է ընդունվել փակել մի շարք դպրոցներ, ճանապարհների մի մասում դադարեցվել Է երթեւեկությունը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, տարերքի մոլեգնման պատճառով մահվան դեպքեր են գրանցվել Լուիզիանայի, Օկլահոմայի եւ Տեխասի նահանգներում: Առանձին շրջաններում արդեն գրանցվել են ավելի քան 50 սանտիմետր տեղումներ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ մի շարք վայրերում անձրեւները կարող են շարունակվել մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



