Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբեք չեմ մարմնավորի անբարոյականի. Աննա Դովլաթյանն՝ ապագա ծրագրերի ու անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Աննա Դովլաթյանը, ով այս շրջանում առաջին անգամ հանդես է գալիս որպես դերասանուհի՝ ներկայանալով «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

-Աննա, այս շրջանում Ձեզ որպես դերասանուհի ենք տեսնում, նախ հետաքրքիր է իմանալ, թե որքանո՞վ եք ընկալել դերն ու որքանո՞վ են հաղթահարված դերասանական ոլորտում առաջին քայլերը:

- Նախ պետք է հատուկ շեշտեմ, որ ես ինձ դերասանուհի չեմ համարում: Այսօր ամեն ինչ շատ հեշտ է դարձել, մեկ անգամ հայտնվում ես էկրաններին եւ քեզ դերասանուհի են կոչում, բայց ես դրա հետ համաձայն չեմ, սա պարզապես փոքրիկ դեր էր, որը կատարեցի: Դերասանուհի դառնալու համար երկար ճանապարհ պետք է անցնել, դա իրական էմոցիա է, որը քո մեջ պետք է զգաս, բայց դա զգալու համար կրթություն ու տարիների փորձ է պետք: Ես շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի ակնհայտ չերեւա, որ այդ մասնագետը չեմ: Իհարկե, երգչուհի լինելով ինչ-որ տեղ նաեւ դերասանական խաղ ես ցույց տալիս, բայց դա նույն բանը չէ: Պետք է նկատեմ, որ առաջարկը ստանալիս, երկար եմ մտածել ու դժվարությամբ եմ համաձայնվել նկարահանվել «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, բայց երբ որեւէ տեղ կարդում եմ դերասանուհի Աննա Դովլաթյան, ինձ շատ վատ եմ զգում, դա ինձ համար մի փոքր ծիծաղելի է:

-Սովորաբար  մասնագիտությամբ ոչ դերասանները, երբ սկսում են այս գործով զբաղվել, գայթակղվում են ոլորտով եւ հետագայում սկսում են խորանալ այդ մասնագիտության մեջ: Ձեզ հետ նման իրավիճակ չի՞ ստեղծվել:

- Ամենավտանգավորը երեւի առաջինն է, դրանից հետո կարելի է հասկանալ այն քո՞նն է, պետք է շարունակել, թե ոչ: Առաջին խաղից հետո հասկացա, որ ինձ համար հարմար առաջարկներից չեմ հրաժարվի: Երգչուհու համար դերասանությամբ զբաղվելը կարող է նաեւ օգտակար լինել, այսպես երգչուհին ավելի է մասնագիտանում տեսախցիկի հետ աշխատանքներում:

-Հարմար առաջարկ ասելով ի՞նչ նկատի ունեք:

-   Ինձ համար շատ կարեւոր է տվյալ կերպարի տեսակը, բնավորությունը: Ես կհամաձայնեմ մարմնավորել միայն բարոյական կերպարի: Այս անգամ էլ ես առաջին հերթին հաշվի առա կերպարիս բնավորությունը:

-Ձեր նման մոտեցումը Ձեր իսկ տեսակի, թե Դավիթի ազդեցության հետեւանքն է:

-  Ինձ համար մի սկզբունք ունեմ, երբեք չեմ մարմնավորի անբարոյականի, նաեւ չեմ նկարահանվի բաց տեսարաններում, եթե անգամ խաղալիս լինեմ Դավիթի հետ: Անկախ անձնականից՝ դա իմ որոշումն է: Եթե լիենի պորֆեսիոնալ դերասանուհի եւ չապրեի Հայաստանում, գուցե համաձայնվեի, բայց այս կարգավիճակում՝ երբեք: Մեր քաղաքը շատ փոքր է եւ գուցե իրենց էլ մեղադրելու չէ, որ կերպարով են ընդունում դերասաններին, չէ որ ոչ բոլորն են պրոֆեսիոնալ մոտենում այդ հարցին: Հենց այդ ամենից ելնելով՝ կարող եմ մարմնավորել բացասական, կոմիկական, բայց ոչ անբարոյական կերպարի: Այս պատճառներից ելնելով էլ կարող եմ ասել, որ ես դերասանուհի չեմ, որովհետեւ դերասանուհին յուրաքանչյուր դեր պետք է կատարի:

-Աննա, Ձեր մասնակցությամբ հեռուստասերիալը դիտո՞ւմ եք:

-  Անկեղծ ասած, երբ ինքս իմ խաղը նայում եմ, ուղղակի ահավոր է, չեմ սիրում ինքս ինձ էկրաններից նայել, բայց երբեմն ստիպված նայում եմ, որպեսզի շտկեմ բացթողումներս:

-Աննա, դուք մեծացել եք ՌԴ-ում ու բոլորիս է հայտնի, որ Հայաստանից դուրս ապրող մեր հայուհիները մեր ազգային մենթալիտետներից հեռու կարող են լինել, բայց Ձեր պարագայում այնքան էլ այդպես չէ: Հետաքրքիր է՝ Ձեր ընտանիքում ինչպե՞ս եք կարողացել պահպանել հայկական՝ ավելի ավանդապահ մտածելակերպը:

-Այո, մեր ընտանիքում միշտ կարեւորվել է պահպանել հայի տեսակը: Անկեղծորեն պետք է ասեմ, որ ըստ իս ժամանակները կնոջ համար չեն փոխվում, կապ չունի դու ապրում ես Եվրոպայում, Հայաստանում, թե ԱՄՆ-ում, համեստությունդ, դաստիարակությունդ ու բարոյական տեսակդ պետք է պահպանես: Պետք է չմոռանաս ծնողիդ պատվի մասին ու ես միշտ հաշվի եմ առել դրանք: Ես չեմ մեղադրում ազատամիտ կանանց, ուղղակի դա ինձ համար չէ, դա գալիս է թե տեսակիցս, թե դաստիարակությունիցս: Հենց օտար երկրում ապրելու փաստը ծնողներիս ստիպել է ավելի խիստ լինել մեզ հետ:

-Տարիներ առաջ որոշեցիք գալ Հայաստան, ուսում ստանալ ու արդյունքում հաստատվեցիք այստեղ: Հե՞շտ հարմարվեցիք նոր միջավայրին:

- Գիտեք, ես ՌԴ-ում էլ ակտիվ կյանքով չեմ ապրել, գուցե դա էր պատճառը, որ ինձ համար դժվար չէր Հայաստանին հարմարվելը: Տեսակովս շատ տնակյաց եմ, այստեղ էլ երեկոյան նախընտրում եմ տանը լինել, քան օրինակ ակումբներ գնալ: Հիմա ինձ համար շատ դժվար է կարոտի հաղթահարումը, ծնողներիցս հեռու լինելը բարդ է, բայց փորձում ենք տարվա մեջ իրար այցելել ու այդպես հաղթահարել կարոտը:

-Վերջնական որոշում եք կայացրել ապրել Հայաստանում:

-   Վերջնական որոշման մասին դեռեւս խոսել չեմ կարող, տեսնենք, թե ինչպես կդասավորվի: Հիմա  դեռ այստեղ եմ, իմ հայրենիքում շատ ավելի անվտանգ է, հետո ժամանակը ցույց կտա:

-Ո՞րն է Երեւանի ամենասիրած անկյունը:

-  Մեր տունն ու սիրահարների այգին, նաեւ ինձ կարող եք հաճախ տեսնել մանկական խաղահրապարակներում, օրինակ ավազներով խաղալիս:

-Աննա, որպես երգչուհի էլ այնքան ակտիվ չեք: Այդ փաստն ինչո՞վ է պայմանավորված:

-Ես իսկապես չեմ սիրում շատ երեւալ, անընդհատ հոգնացնել ինձնով: Կարծում եմ՝ շատերին, հատկապես խնդիրներ ունեցող մարդկանց կարող է անգամ նյարդայնացնել որեւէ երգչի անընդհատ ակտիվ աշխատանքը: Ես գերադասում եմ ուշ-ուշ մի աշխատանք ներկայացնել, քան անընդհատ երեւալ:

-Առաջիկայում այդ ոլորտում պլաններ չկա՞ն:

- Հիմա մի հայերեն երգ եմ պատրաստում, որի գործիքվորումն արդեն պատրաստ է: Այս երգի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Վարդան Սմբատյանը: Այն շատ գեղեցիկ մեղեդային երգ է, որը երեւի տեսահոլովակ էլ կունենա:

-Աննա, միայն Ձեզ համար եք ստեղծագործում, թե նաեւ վաճառում եք Ձեր երգերը:

-  Ոչ հաճախ, բայց երբեմն նաեւ վաճառում եմ: Ավելի շատ ինքս ինձ համար եմ ստեղծագործում:

-Աննա գիտեմ, որ Ձեր հայրը այնքան էլ կողմ չի եղել Ձեր մասնագիտությանը, իսկ հիմա ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ դուք նաեւ որպես դերասանուհի եք ներկայանում:

- Մայրս միշտ կողմ է եղել, բայց հայրս, իրոք, այնքան էլ չի ոգեւորել մասնագիտությանս հարցում: Հիմա լռում է, ենթադրում եմ, որ լռությունը դրական արձագանք է:

-Աննա, մի անգամ ասել եք, որ չեք ցանկանա, որ Ձեր երեխան էլ ընտրի Ձեր ուղին, հետաքրքիր է՝ նման մտածելակերպը հիասթափության հետեւա՞նք է:

-   Փառք Աստծո, ես ոչ մի հիասթափություն չեմ ունեցել: Իհարկե, դժվարություններ բոլոր ոլորտներում են լինում, ուղղակի այս բնագավառը երեւի մի փոքր ավելի շատ առիթ կարող է տալ հիասթափվելու: Ավելի շատ 18-20 տարեկանում ես խոցելի լինում, հեշտ հիասթափվում, իսկ ես դուրս եմ այդ տարիքից:

-Շատերը գիտեն, որ դուք եւ դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանը միասին եք, չե՞ք մտածում հարաբերությունների լրջացման մասին:

-   Ամեն ինչ տանում է դեպի դա, բայց դեռ հստակ ծրագրեր չկան, երբ լինեն, խոստանում եմ պատմել այդ մասին:

-Ինչ երազանքներ կամ նպատակներ ունեք:

-   Ես քչով բավարարվող մարդ եմ: Իհարկե, ձգտում եմ ավելիին, բայց շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ այսօր. Գլխավորը ծնողներս ու ինձ մտերիմ մարդիկ առողջ լինեն, հետագայի համար էլ մտածում եմ երջանիկ ընտանիքի մասին, քանի որ դա կնոջ կյանքում ամենակարեւորն է:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ