Չինաստանը կսկսի Էլեկտրաինքնաթիռներ թողարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉԺՀ-ի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը թույլատրել Է Չինաստանում առաջին Էլեկտրաինքնաթիռի՝ RX1E-ի շահագործումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Բենցզին ցինյան բաո» թերթին, ինքնաթիռը կարող Է օդում անցկացնել մինչեւ 60 րոպե, թռիչքի արագությունը կազմում Է ժամում 120 կիլոմետր:
«Ինքնաթիռն իդեալականորեն հարմար Է օդաչուների ուսուցման եւ տեսարժան վայրերի շրջանների վրա զբոսանքների համար»,- նշել են Ruixiang պատրաստող ընկերությունում: Ներկայում շահագործվում են չորս մեքենաներ, մոտ ժամանակներս կհավաքվեն եւս 20-ը:
Սա արդեն նման կարգի առաջին մշակումը չԷ: Ավելի վաղ Չինաստանի Yihang ընկերությունը ներկայացրել Է առաջին անօդաչու քվադրոկոպտերը՝ մեկ ուղեւորի փոխադրման հեամար: Թռիչքային նախատիպը ցուցադրվել Է Լաս Վեգասում՝ CES-2016 սպառողական Էլեկտրոնիկայի ցուցահանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



