Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ մարզերի բնակիչները միշտ չէ, որ կարող են գալ մայրաքաղաք՝ համերգներ նայելու. Ռուբեն Սասունցի

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանն ու Աղասի Իսպիրյանը կրկին սկսում են համերգային շրջագայությունը Հայաստանի մարզերում, այս անգամ նվիրված կանանց մեկամսյակին: Առաջին համերգը կկայանա Շիրակի մարզում՝ ապրիլի 1-ին Սպիտակում, ապրիլի 3-ին` Գյումրիում. «Շուտով մեր հերթական «Սասնա էրգիր» համերգ-ներկայացմամբ հանդես կգանք մարզերում բնակվող մեր հայրենակիցների համար»,-Life.panorama.am-ին հայտնեց Ռուբեն Սասունցին, ով ապրիլի 13-ին մենահամերգով հանդես կգա Էջմիածնում, իսկ նրան կընկերակցեն «Տարոնցիներ» ազգագրական երգի եւ պարի համույթը:

Ռուբեն Սասունցին շատ է կարեւորում մարզային համերգները.

«Մարզերում համերգ կազմակերպելը այնքան էլ մեծ ֆինանասական հարցերի հետ կապված չեն, բայց փոխարենը եւ մենք, եւ տեղի բնակչությունը մեծ հաճույք ենք ստանում: Մեզ համար պարտքի նման մի բան է մեր ազգային երաժշտությունը ներկայացնել մարզերում ապրող  մեր հայրենակիցների համար, քանի որ այսօր սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ մարզերի բնակիչները միշտ չէ, որ կարող են գալ մայրաքաղաք՝ համերգներ նայելու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում համերգներով հանդես գանք Հայաստանի տարբեր շրջաններում»,-նշեց երգիչն ու հավելեց, որ այդ համերգների տոմսերի արժեքը չնչին գումարներ են կազմում:

Ռուբեն Սասունցին նկատեց, որ տարբերություն չկա աշխարհի որ ծայրում են համերգով հանդես գալիս, նրանց համար հանդիսատեսը նույնն  է.

 «Անկախ նրանից հայը աշխարհի ո՞ր երկրում է ապրում, ազգագրական երաժշտության հանդեպ նրա սերը նույն  է, կապ չունի մենք կերգենք Ավստրալիայում, թե Սպիտակում, մեզ համար հանդիսատեսի ջերմությունը նույնն է»,- նշեց երգիչն ու նկատեց, որ այս տարի վերջապես կկայանա երեւանյան մենահամերգը:

Ռուբեն Սասունցին իր արվեստի երկրպագուներին այս գարնան համար եւս մեկ անակնկալ է պատրաստում.

«Գեւորգ Չաուշի մասին նոր երգ եմ ձայնագրվում, որի հիման վրա մոտ օրերս տեսահոլովակ կնկարահանենք: Այս անգամ կաշխատեմ ռեժիսոր Կարեն Զադիրյանի հետ: Տեսահոլովակս հավանաբար ապրիլին պատրաստ կլինի»,- ավելացրեց ազգագրական երգերի կատարող Ռուբեն Սասունցին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ Ակոպյան