ԱՄՆ-ը կպահպանի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անգամ Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում. Պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն անգամ Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում: Կոլումբյան համալսարանին կից Գլոբալ Էներգետիկական քաղաքականության կենտրոնում կայացած խորհրդաժողովում այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Դենիել Ֆրիդը:
«Եթե Մինսկի համաձայնություների դրույթները կատարվեն Ռուսաստանի կողմից, ապա մենք միեւնույն Է կպահպանենք (սահմանափակող) միջոցների փաթեթը Ղրիմի անեքսիայի պատճառով,- ասել Է նա:- Դա կնշանակի Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառումը չճանաչելու երկարաժամկետ քաղաքականության իրականացում»: Նման միջոցներ, հավելել Է նա, գործում Էին ԽՍՀՄ-ի նկատմամբ, երբ ԱՄՆ-ը չԷր ճանաչում Մերձբալթիկայի երեք հանրապետությունների ներառումը ԽՍՀՄ-ի կազմում:
«Միակ տարբերությունը՝ այն ժամանակ չԷր կիրառվում պատժամիջոցների ռեժիմը»,- պարզաբանել Է նա՝ վստահություն հայտնելով, որ «Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումը կաճի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



