Դաղստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ТАСС-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվելԴաղստանի թաղամասերից մեկում զինված հանցախմբի անդամների հնարավոր առկայության մասին»,-տեղեկացրել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Նշվել է, որ ստուգիչ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կասկածյալները: Իրավապահ մարմինների կողմից ձերբակալման փորձին ի պատասխան զինյալները կրակ են բացել, որից հետո փորձել են թաքնվել մոտակա անտառում: Պատասխան կրակից երկու հանցագործները ոչնչացվել են, ներկայում փնտրում են նրանց հանցակիցներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



