Պան Գի Մունն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Վրաստան. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքերով՝ դա կլինի Պան Գի Մունի պաշտոնական առաջին այցը Վրաստան, մինչ այս նա երկրում գտնվել է տարանցիկ այցով. «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է բարձր մակարդակի այցերի, այդ թվում նաև Պան Գի Մունի այցի ուղղությամբ։
Ներկա դրությամբ ես դեռ չեմ կարող ձեզ հայտնել այցի ժամկետի մասին ստույգ տեղեկատվություն։ Դա աշխատանքային գործընթաց է, և մոտ ապագայում մենք կիմանանք այդ այցի մանրամասները»։ Զալկալիանին կարևորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



