Մոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահման միջազգային դիտորդների հրավիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահմանային անցակետից Սիրիա ուղղվող բեռների մոնիթորինգի համար միջազգային դիտորդների հրավիրել:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նշել է, որ դիտորդների հրավիրելով՝ Անկարան «կկարողանա վերացնել ապօրինի մատակարարումներում եւ սահմանային տեղաշարժերում ներգրավվածության մասին առասպելը, ցրել անհիմն մեղադրանքները»:
«Ավելի դյուրին ի՞նչ կա: Կցանկանայի լսել թուրքական կողմի արձագանքը»,- ամփոփել է Զախարովան:
Մոսկվան Անկարային բազմիցս մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ: Խոսքը ֆինանսավորման, զենքի մատակարարման, ինչպես նաեւ զինյալների փոխադրման մասին է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



