Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա. Խաչիկ Եղոյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Արդեն երկու օր է՝ համացանցում է հայտնվել ռեժիսոր Խաչիկ Եղոյանի «Դարը» պատմվածքը, որի հուզիչ ու մտածելու տեղիք տվող յուրաքանչյուր տողը ստիպում է ինքնաքննմամբ զբաղվել. սա պատմություն է բոլորի համար, բոլորի մասին… Aysor.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե ի՞նչն է դարձել գրիչը ձեռքն առնելու ու թեմային անդրադառնալու պատճառ: «Մի օր համացանցում հանդիպեցի ցավոտ մի երկտողի. մի ծերունի հեռախոսը տանում է նորոգելու, բայց վարպետը «գուժում» է՝ թե հեռախոսն աշխատում է: Ծերունին սրտնեղում է, թե բա ինչո՞ւ երեխաներս չեն զանգում… Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա: Մի օր էլ մտքումս շատ պատահական այս պատմվածքը ծնվեց, ինչպես սովարաբար ինձ մոտ լինում է: Արագ վերցրեցի թուղթն ու գրիչը և մի շնչով գրեցի, հետո էլ Արթուր Անդրանիկյանին խնդրեցի՝ խմբագրեց»,-խոստովանեց ռեժիսորը:

Իսկ թե ե՞րբ պատմվածքը կվերածվի ֆիլմի և արդյոք նույն վերնագիրը կկրի` հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Արդեն իսկ սկսել ենք կարճամետրաժ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, հավանաբար, մոտ երկու ամսից կսկսենք նկարահանումները: Ընկերներիցս շատերը՝ գլխավորությամբ իմ վաղեմի ու մտերիմ ընկեր պրոֆեսիոնալ օպերատոր Սուրեն Թադևոսյանի,  անշահախնդիր կողքիս կանգնեցին, որպեսզի իրականացնենք ֆիլմի մտահղացումը: Բայց մինչ այդ պատմվածքը դեռ պետք է սցենար դարձնեմ, ֆիլմն, իհարկե, կտրուկ տարբերվելու է գրական այս ժանրից: Հավանաբար, վերնագիրն էլ այլ կլինի: Ասեմ, որ մեր նկուղից սև ու փոշոտ հեռախոս եմ գտել, ու հենց այդ «բնական փոշիով» էլ նկարելու եմ ֆիլմում: Ինչ վերաբերում է, թե ո՞վ է նկարահանվելու պապիկի դերում, նշեմ, որ մի քանի պապիկ-դերասանների շուրջ մտորում եմ: Բոլորն էլ հրաշալի են, բայց թե ո՞ւմ կընտրենք վերջնարդյունքում՝ չգիտեմ»:

Դարը

Փետրվարյան վերջին օրեր:

Մարդկությունը սպասում է գարնանը. վերջապես ցրտից ջերմանալու,  ազատվելու համար: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. փետրվարի վերջին արևոտ օրերին խաղաղությունը կտրուկ խաթարվեց՝ երեխաների աղմուկով. ամենուր լսվում էին դպրոցից վերադարձող երեխաների ճիչեր, քրքիջներ, մեքենաների շարժիչների ձայներ և մի քանի ծերունիների բակի ծայրեծայր բղավոցներ՝ ողջունի բացականչություններ: Կարծես կյանքը նոր-նոր էր սկսվում՝ նոր շունչ ու բարի խոստումներ «հաղորդելով արևից»:

Բակի հինգհարկանի երեք շենքերից միջանկյալ շենքի երկրորդ հարկի պատուհաններից  չէր զգացվում գարնանային շունչ, մռայլություն էր տիրում, ինչպես վերջին տարիներին: Այդ բնակարանն երկու փոքրիկ սենյակ ուներ, դռանը կից  երկու ոտնաչափ նեղլիկ միջանցքից երևում էին աջ և ձախ կողմերում գտնվող նեղ, երկար սենյակները: Ձախի սենյակի դուռը կարծես երբեք բացված չլիներ, հենց այդ դուռը  ննջարան էր տանում, որտեղ իր գիշերն էր անցկացնում տան միակ բնակիչը: Սակայն աջ տանող դուռը, ի հակառակ ձախի, միշտ բաց էր: Աջ կողմում՝ հյուրասենյակն է, մեջտեղում տեղադրված հնամաշ մի բազմոց, որի վրա էլ հիմնականում գիշեր-ցերեկ քնում էր տանտերը, այդ պատճառով էլ կարծես համարյա թե ննջասենյանկում չէր գիշերում:

Այս բնակարանի բնակիչը, մի ծերունի է, ում աչքերի խորքում  նշմարվում էր կարոտ, մթագնած տարիների դրոշմ, սակայն ակնհայտ է, որ ժամանակին նրանք միշտ լուսավոր են եղել: Սպիտակամորուս ծերունու ճերմակ մազերը անխնամ էին, երկարել, իջել էին նրա կորացած, բարալիկ ուսերին:

Ծերունին բազմոցին նստած, հայացքն հառել էր մի կետի, որտեղ ոչինչ չկար, իր հայացքից փոքր ինչ ձախ, գետնին դրված էր մի աթոռակ, որի վրա լցված էին բազմաթիվ թերթեր, թափթփվածությունն այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես ուղղակի նետված էին իրար վրա, ճմռթված, չընթերցված: Աթոռակի անմիջապես կողքին դրված էր մոտ մեկ մետր բարձրություն ունեցող  երկարաձիգ, պատվանդան հիշեցնող փայտյա արկղ՝ վրան սև գույնի հնաոճ հեռախոս՝փոշու մեջ կորած: Հանկարծ լսվեց զանգ, նա կարծես կենդանացավ, մտահոգ շուրջը նայեց, հետո մի պահ դեմքը պայծառացավ, երեսի կնճիռներն ուղղվեցին ու կարծես մի լուսավոր թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Մի տեսակ հուսադրող հայացքով, նա սկզբում շփոթված  նայեց աջ, հետո տեղից փոքր ինչ կանգնելով՝ նայեց ձախ, հեռախոսի ուղղությամբ: Զանգը նորից, ավելի երկար հնչեց: Ծերունու դեմքի փոքր ինչ պայծառացած նշույլներն անմիջապես չքացան, նրա դեմքը առաջվա պես մտախոհ, անխնամ տեսք ստացավ: Նա նորից կարոտ զգալով՝  հասկացավ, որ դռան զանգն էր: Մի պահ հապաղելով, ծերունին անցանկալի, հուսահատ քայլերով մոտեցավ դռանն ու բացեց, շեմին կանգնած էր մի պառավ կին՝ գզգզված մազերով, ցանցառ ժպիտով ու խորամանկ հայացքով: Ծերունին տխուր հայացքը խոնարհած՝ բարձրացրեց գլուխը  ու դեմքի թույլ միմիկայով հասկացրեց, որ պառավը խոսի.

-Հարևան ջա՞ն,-հարցական հայացքով, ծիծաղկոտ դեմքով ասաց պառավը,-վաղուց չենք հանդիպել, ասեցի տեսնեմ,սաղ ես, մեռած ես, այ մարդ, արի-արի մի ալարի, արի գնանք սուրճը սառչում է,- իր տուն հրավիրելով՝ ծեր կինը, ձախ ձեռքով քաշում էր ծերունու աջ ձեռքի մատներից: Ծերունին անշարժացած, տխուր կանգնած՝ մի պահ այդ ցնցումից սթափվեց և ուսերը վեր շարժելով, քաղաքավարությունից դրդված մեղմ ժպտալով մերժեց.

-Կներես չեմ կարող,-ետ ու առաջ, անտրամաբանական շարժումներ անելով, մի կերպ փորձեց բացատրել, որ վերջացնեն խոսակցությունը և դանդաղ շրջվելով հյուրասենյակի կողմ, շարունակեց.

-Սպասում եմ…

Հետո անտերբերությամբ  դուռը փակեց ծեր կնոջ երեսին և վերադարձավ, նստեց իր բազմոցին:

Երկու օր անց բակում նորից բարձր ձայներ լսվեցին, ծերունին մոտեցավ պատուհանին, վարագույրը կիսով չափ մի կողմ տարավ և հետևեց դրսում կատարվող  իրադարձություններին: Սովետական միության արտադրության Վոլգա մակնիշի մեքենայի վարորդի կողքի նստատեղից  երիտասարդ մի կին իջավ, հետևի դռնից՝ փոքրիկ, գեղեցկադեմ, ժիր աղջնակ: Կինը ձեռքերը պարզած շտապեց դեպի իրեն դիմավորող ալեհեր, 65-66 տարեկան մարդուն ու ամուր գրկելով համբուրեց  աջ և  ձախ այտերը, հետո համբուրելով ճակատը՝ ասաց «Հայրիկ» բառը, հայրը պատասխանեց.

-Սիրելի դստրիկս, այնպես ես ամեն անգամ ինձ գրկում, համբուրում, որ կարծես մեկ դար չես տեսել, այնինչ երեկ էիր ինձ մոտ,- հետո շրջվելով մեքենայից իջնող տղամարդու կողմը, ձեռքերը լայն բացած՝  բարձրաձայն կանչեց,-արի՜-արի՜ փեսա ջան, այ քեզ ուշ-ուշ եմ տեսնում, այ քեզ կարելի է ամուր գրկել,-հետո փեսայի մազերը խառնելով, խորամանկ հայացքով՝ աչքի տակից դիմելով տղամարդուն, շարունակեց,-թեպետ ասում են փեսային շատ երես տալ պետք չի:

Բոլորը բարձրաձայն ծիծաղելով՝ քայլեցին դեպի մուտքը: Փեսայի հայացքը հանդիպեց երկրորդ հարկի պատուհանից իրենց նայող ծերունու հայացքին: Ծերունին շփոթված ետ քաշվեց և փակելով կիսաբաց վարագույրը՝ ամոթի զգացումով իր տեղը շտապեց, դեպի բազկաթոռ: Մյուս օրը, առավոտյան նա նորից մոտեցավ պատուհանին, բացեց, դուրս նայեց, սևեռուն փնտրելով որոնելով ինչ որ մեկին: Տեսավ բակում թռչկոտող մի փոքրիկ տղայի, որը գնդակ էր խաղում: Նա  փոքրիկին ձեռքի շարժումով հասկացրեց, որ վեր բարձրանա: Երեխան սիրալիր ժպիտով, առանց վարանելու,գնդակը նետեց մի կողմ և ուրախ-ուրախ, վազքով մտավ մուտք ու բարձացավ ծերունու բնակարան՝ բակի սիրելի պապիկի հերթական առաջադրանքը կատարելու: Ծերունին դռան շեմին դիմավորեց երեխային, նստեցրեց փոքրիկ աթոռակի մոտ, որի վրա թերթեր էին լցված և ձեռքի անտարբեր շարժումով թերթերը թափեց հատակին՝ երեխային նստեցնելով աթոռակի վրա ու քնքշությամբ իր չորացած ձեռքերը երեխայի ծնկներին հենեց, հետո ծնկի իջավ ու աղերսող հայացքով ասաց.

-Մնա այստեղ, տաս րոպե, լա՞վ, բալես, ես հիմա, շատ շուտ կվերադառնամ,- երեխան գլուխը տմպտմպացրեց, արագ-արագ աչքերը թարթելով, չարաճճի հայացքով, դրական շարժում արեց, որպես համաձայնության նշան: Ծերունին շտապեց դուրս,մի քանի րոպե անց, ինչպես և խոստացել էր, լսվեց դռան փականքի ճռնչյունը: Նա նույնիսկ դուռն էլ չփակեց իր ետևից և անմիջապես շտապողական քայլքով թեքվեց դեպի հյուրասենյակ ու մեջտեղում կանգնած նայեց երեխային՝ գլխով հարցական շարժում անելով: Փոքրիկը, որ  տեղից չէր շարժվել, երեխայական ամոթխածությամբ գլխով բացասական նշան արեց և դեմքի տխուր արտահայտությամբ կանգնեց ծերունու դիմաց: Ծերունին երեխայի գլուխը մեղմորեն շոյելով՝ կոնֆետ տվեց և ճանապարհեց դուրս: Քարացած, ոչինչ չասող հայացքը կրկին իջավ նրա դեմքին. գետնից մի թերթ վերցրեց և նստեց բազմոցին, թվաց թե կարդում է, սակայն այնքան մտազբաղ էր, անգամ չէր էլ նկատել, որ թերթը գլխիվար էր բռնել: Մի պահ լռություն տիրեց և հանկարծ լռությունը խաթարեց թերթի ճմռթվող ձայնը: Նա  դեն նետեց թերթը, արագ վեր կացավ տեղից, հանեց հեռախոսի միացման լարը՝ պատին ամրացված միացման տեղից, կիսով չափ փաթաթեց ձեռքին և հեռախոսը աջ ձեռքին պահելով, շտապեց բնակարանից դուրս, իջավ մուտքի աստիճաններով ու հայտնվեց բակում. ոչ մի կողմ չնայելով, անկյունագծով բակը կտրեց-անցավ՝ դեպի  փողոց: Այնուհետև մտազբաղ փողոցն անցավ առանց անցման գծերի ու հասավ դիմացի մայթ: Մի քանի ոտնաքայլ գնաց, մտավ  շենքի վերջում գտնվող կամարաձև մուտք. այդտեղ մի քանի կրպակներ կային, մեկը բանալիներ պատրաստողի, մյուսը կոշկակարի, մի քանիսը՝ բանջարեղենի և վերջինը հեռախոսներ վերանագողի: Նա մոտեցավ, թակեց ապակյա պատուհանափեղկը, ներսում մի երիտասարդ մատների թեթևակի շարժումով, դուռը ցույց տալով հասկացրեց, որ ներս մտնի: Ծերունին մտավ ներս, հեռախոսը մեկնեց երիտասարդին ու համարյա անլսելի, խզված ձայնով ասաց.

-Չի աշխատում...

Երիտասարդ տղան զարմացած, մի պահ անշարժ կանգնեց, ապա ծերունուն հասկացրեց, որ նստի անկյունի աթոռին: Մինչ ծերունին որոնողական հայացքով գտավ աթոռն ու կնստեր, երիտասարդ մասնագետը ստուգեց հեռախոսը ու զարմացած նայելով ծերունուն՝ հարցական, անհասկանալի, սակայն բարեկիրթ տոնով առարկեց.

-Կներեք, բայց Դուք սխալվում եք, այն սարքին է և աշխատում է, ահա ազդանշանները, խնդրեմ, լսեք,- ու պատահական համար հավաքելով, լսափողը փոխանցելու մտադրությամբ, ձեռքը երկարեց դեպի ծերունին, որը լուռ էր, գլուխը խոնարհած: Այդ  վիճակից նա կամաց հայացքը բարձրացրեց դեպի երիտասարդ վարպետը և այդ պահին աչքերն ու դեմքը ջղաձգվեցին, կնճիռները ասես մի քանի տասնյակ ավելացան՝ խոժոռվեցին, աչքերում հայտնվեցին արյան նշույլներ, մի պահ ծերունին այլայլվեց, երիտասարդը չէր հասկանում եղելությունը, նա շփոթվեց, մնաց տեղում գամված՝ չհասկանալով ինչ անել:

Հանկարծ լռության  միջից անմարդկային հառաչ լսվեց, հետո՝ բարձրաձայն աղաղակ, այն կամաց-կամաց վերածվեց հեկեկոցի, ի վերջո ծերունին աղիողորմ ձայնով արտասանեց, թերևս իր կյանքի վերջին ու ամենացավոտ նախադասությունը.

-Եթե աշխատում է, ապա ինչու՞ իմ երեխաներն ինձ չեն զանգում...

Դրսում արդեն տաք գարուն էր...

Ասում են Գարունը Սեր է բերում:
 

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ