Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայի ապագայի համար Էրդողանը պետք է հրաժարական տա. The Washington Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում Միացյալ Նահանգների երկու նախկին դեսպանները՝ Մորթ Աբրամովիչը և Էրիք Էդելմանն ամերիկյան The Washington Post-ում թուրքական իշխանությունների քաղաքականությունը քննադատող հոդված են հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածն ունի «Թուրքիայի Էրդողանը պետք է փոխվի կամ հրաժարական տա» խորագիրը:

Հեղինակները փաստում են, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան ավելի ու ավելի է խորանում ավտորիտարիզմի և անկայունության մեջ: Նրանք ընդգծում են, որ երբ Էրդողանն ու նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2003 թվականին եկան իշխանության, տնտեսական ոլորտում և հարևանների հետ հարաբերություններում գրանցած մի շարք հաջողությունները թույլ տվեցին ենթադրելու, որ ապագայում երկիրը կդառնա տարածաշրջանում և աշխարհում ամենահզորներից մեկը: Սակայն կանխատեսումն իրականություն չդարձավ: «Այսօր Թուրքիայի ապագան շատ ավելի մռայլ է Õ �րևում: Երկիրը հզորացնելու փոխարեն Էրդողանը Թուրքիան տարավ դեպի ավտորիտարիզմ, տնտեսական աճի դանդաղեցում և քաղաքացիական պատերազմ»,- գրում են հեղինակները: Նրանք նշում են, որ իշխող կուսակցությունն ավելի ու ավելի շատ է խախտում երկրում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

«Որպես կանոն, բռնապետ առաջնորդներն իրենց իշխանությունն արդարացնում են սեփական երկրի քաղաքացիներին կայունություն և բարգավաճում բերելու փաստով: Սակայն Թուրքիայում Էրդողանի քաղաքականությունը սեփական ժողովրդի համար անհասանելի է դարձնում այդ արժեքները: Սիրիական հակամարտությունում զինված ծայրահեղական խմբերին աջակցելուց հետո Թուրքիան այժմ վտանգավոր շրջան է ապրում այդ ահաբեկչության պատասխան գործողությունների հետևանքով: Ստամբուլում և Անկարայում իրականացված պայթյունները սարսափելի տեսարան ստեղծեցին: Այդուհանդերձ, Թուրքիան շարու նակում է պնդել, որ Սիրիայի համար իրական սպառնալիք են քրդական խմբավորումները, այլ ոչ թե «Իսլամական պետությունը» կամ «Ջաբաթ ալ-Նուսրա» խմբավորումները»,- փաստում են նախկին դեսպանները՝ ընդգծելով, որ եթե Էրդողանն իսկապես պայծառ ապագա է ցանկանում իր երկրի համար, պետք է փոխվի համ հրաժարական տա:

Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն է արել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: «Աբրամովիչը և Էդելմանը՝ Թուրքիայի նախորդ սերնդի երկու ամենաանամոթ պաշտպանները, բացեիբաց և անգամ հպարտությամբ Անկարային թույլ են տվել ամենաաններելի հանցանքները (Հայոց ցեղասպանության հերքումը, Կիպրոսի բռնազավթումը, քրդերի զանգվածային սպանությունները, մարդու իրավունքների ոտնահարումները և այլն): Իսկ այժմ նրանք խաղում են անմեղ, վրդովված դիտորդների դերը»,- նշել է Համփարյանը:

 

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին