Երևանում բացվել է հայտնի թբիլիսահայերին նվիրված լուսանկարների ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանում` Լեոի, 52 հասցեում, բացվել է թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցադրվում են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են իրենց գործունեությամբ Վրաստանում հայտնի դարձած և երկրի կյանքում ավանդ ներդրած հայերի մասին: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014 թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:
Ծրագրի հեղինակը թբիլիսյան Ագորա-Ջորջիա հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



