Հայաստանն Իրանին է արտահանձնել վեց դատապարտյալի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում դատապարտված Իրանի Իսլամական Հանրապետության 6 քաղաքացիներ երկու երկրների միջև կնքված արտահանձնման համաձայնագրով փոխանցվել են Իրանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
Իրանի դատական մարմինները, արտաքին գործերի նախարարությունն ու Երևանում Իրանի դեսպանությունը բանակցություններ են ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ` արտահանձնումը հնարավոր դարձնելու նպատակով: Դատապարտյալները պատժի մնացած մասը պետք է կրեն Իրանում: Նրանք մեղադրվում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ:
2015 թվականի մարտի 20-ից մինչև հիմա Հայաստանն Իրանին է արտահանձնել 19 դատապարտյալի, ևս 32-ը դեռևս հայկական բանտերում են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



