Թուրքիան կրկին ռմբակոծել է Իրաքում քուրդ զինյալների դիրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները կրկին ռմբակոծել են հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճամբարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ F-16 և F-4 տեսակի 14 ռազմական ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Քանդիլ, Մեթինա, Ավաշին, Հավթանին և Բասյան շրջաններում քուրդ զինյալների ճամբարներին: Նախնական տվյալներով սպանվել է 67 քուրդ զինյալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



