Ֆրանսիայի ԱԺ նախագահն ու Լիլայի քաղաքապետը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիլա քաղաքի Հայոց ցեղասպանության նահատակների հրապարակում հարգել են 1915-ի անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և Լիլայի քաղաքապետ Դանիել Գիրոն: Վկայակոչելով Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը` այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թվականից նախաձեռնվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայում մշակումների փուլում է` Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի պահանջներին բավարարելու համար:



