Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ
ՍՊՈՐՏՀայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում ոչ ոքի է խաղացել հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմերը 31-րդ քայլում համաձայնել են ոչ ոքի արդյունքի:
Լևոն Արոնյանը ոչ ոքի էր ավարտել նաև հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ պարտիան: Այսպիսով, հայ շախմատիստն իր ակտիվում ունի մեկ միավոր: Վիշվանաթան Անանդը առաջին տուրում Վեսելին Թոփալովի նկատմամբ տարած հաղթանակից և երկրորդ տուրում Արոնյանի հետ ոչ ոքիից հետո իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Երկրորդ տուրի խաղերից ավարտվել է նաև Պետեր Սվիտլեր-Վեսելին Թոփալով պարտիան, որը կրկին ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



