Դոլարը թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 20-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով` կազմելով 480.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.25 դրամով և կազմել 520.53 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 8.44 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.43 դրամով և կազմել 747.15 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 21-ին կազմել է 17 հազար 493.79 դրամ, արծաթի գինը՝ 231.8 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 412.08 դրամ:
X
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



