Նախկին նախարարը հեռացվել է ԲՀԿ-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ավարտվել է Ավանի ԲՀԿ տարածքային կառույցի նիստը և ԲՀԿ Ավանի տարածքային խորհուրդը որոշում է կայացրել Գևորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից:
Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, որը 2010 թվականին, երբ հեռացվեց նախարարի պաշտոնից, լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ ընդամենն ամիսներ առաջ նորից ընդունվել էր ԲՀԿ-ի շարքերը, հեռացվել է կուսակցության շարքերից: Էլիզբարյանը չմանրամասնեց, թե որն է նախկին նախարարի հեռացման պատճառը:
Լիլիթ Լալայան
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



