Կիևի ուժայինները կրակ են բացել Լուգանսկի ոստիկանական դիրքերի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի ուժայիններն անցած մեկ օրում երկու անգան կրակ են բացել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանական ուժերի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Կալինովկա շրջանի ուղղությամբ ուժայինները կրակել են ԲՄՊ տեսակի զենքերից և ԱԿՍ նռնականետիս: Բացի այդ, հրետակոծության է ենթարկվել նաև Կալինովո շրջանը: Շրջանի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ տուժածներ չկան:
Դոնբասում իրավիճակի շտկման շուրջ բանակցող խմբի անդամները Մինսկում հունվարի 13-ին կայացած հանդիպմանը հավանության արժանացրին ՌԴ լիազորված ներկայացուցիչ Բորիս Գրիզլովի` հունվարի 14-ին լռության ժամ հայտարարելու նախաձեռնությունը: Այդ համաձայնությունն արդեն յոթերորդն է, վերջինը ձեռք էր բերվել 2015թ. դեկտեմբերի 22-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



