Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի մարտի 15-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին այցով կժամանի Ադրբեջան, հաղորդում է Trend գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիայի նախագահը երկիր կայցելի Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ իր այցն Ադրբեջան հետաձգել է այն բանից հետո, երբ փետրվարի 17-ին Անկարայում պայթյուն է տեղի ունեցել, որն ավելի քան 20 մարդու կյանք է խլել: Սպասվում էր, որ Էրդողանի հետ միասին Ադրբեջան կժամանեն մի քանի նախարար և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան անդամներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



