«Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05»-ի` Տուխելն ընդդեմ իր նախկին թիմի
ՍՊՈՐՏԲունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն իր հարկի տակ` «Սիգնալ Իդունա պարկ» մարզադաշտում կհյուրընկալի «Մայնց05»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բորուսիա» -ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լավ է ճանաչում հակառակորդ թիմին, քանի որ 2009 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2014 թվականի մայիսի 11-ը մարզել է այն:
2006 թվականից ի վեր այս թիմերը Բունդեսլիգայի առաջնությունում միմյանց հետ խաղացել են տասնհինգ անգամ: Հանդիպումների արդյունքում «Բորուսիա»-ն հակառակորդի նկատմամբ առավելության է հասել 9 անգամ, «Մայնց05»-ը հաղթել է երեք անգամ, իսկ ոչ-ոքի գրանցվել է ևս երեք հանդիպումներում:
Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05»-ի հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին, Երևանի ժամանակով 20:30 -ին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



