Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեծ պահք, օր երեսունհինգերորդ․ Գալստյան կիրակի

ԲԼՈԳ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ եկան։ Նրանցից մեկը, Մովսիսական Օրենքի մի մասնագետ, Հիսուսին փորձելու համար հարցրեց.
- Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը։ 
Հիսուսը նրան ասաց. 
- «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»։ Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը. երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները։
Երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց. 
- Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա։ 
Նրանք պատասխանեցին. 
- Դավթի։ 
Հիսուսը նրանց ասաց. 
- Բայց ինչպե՞ս է, որ Դավիթը, Սուրբ Հոգով ներշնչված, նրան Տեր է կոչում և ասում. «Տերն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ իբրև պատվանդան»։ Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի։ 
Ոչ ոք Հիսուսին չկարողացավ պատասխան տալ, և այդ օրվանից ոչ մեկը չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
Ապա Հիսուսը ժողովրդին և իր աշակերտներին ասաց. 
- Մովսեսի աթոռին նստեցին Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները։ Հնազանդվեցե՛ք նրանց ասածներին և կատարեցե՛ք դրանք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև նրանք սովորեցնում են, բայց չեն կատարում։ Նրանք ծանր և դժվարակիր բեռներ են դնում մարդկանց ուսերին, մինչդեռ իրենք նույն բեռները կրելու նվազագույն ճիգն անգամ չեն անում։ Ինչ որ անում են, մարդկանց աչքին երևալու համար են անում։ Լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց զգեստների ծոպերը։ Ընթրիքի ժամանակ սիրում են գրավել պատվավոր տեղերը և ժողովարաններում՝ առաջին աթոռները։ Հրապարակներում սիրում են մարդկանցից ողջույններ ընդունել և կոչվել «Վարդապետ», այսինքն՝ «ուսուցիչ»։ Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք բոլորդ եղբայրներ եք և ունեք մե՛կ ուսուցիչ։ Երկրի վրա ոչ մեկին «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք ունեք մե՛կ Հայր, որ երկնքում է։ «Առաջնորդ» էլ մի՛ կոչվեք, որովհետև ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է։ Ձեր միջից մեծը թող ձեր սպասավորը լինի։ Ով որ իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ։ Դուք ինքներդ չեք մտնում և մտնել ուզողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից հափշտակում եք այրիների տներն իրենց ձեռքից, իսկ մյուս կողմից կեղծավորությամբ երկարացնում եք ձեր աղոթքը. դրա համար ձեր դատապարտությունը ավելի խիստ պիտի լինի։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից շրջում եք ծով ու ցամաք՝ մեկին նորահավատ դարձնելու համար, իսկ երբ դա ձեզ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի դժոխքի արժանի եք դարձնում։ 
- Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ։ Դուք ասում եք. «Ով որ երդվի տաճարի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի տաճարում եղած ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Կամ ասում եք. «Ով որ երդվի զոհասեղանի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի զոհասեղանի վրա դրված ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ Հետևաբար, ով որ երդվում է զոհասեղանի վրա, երդված կլինի թե՛ զոհասեղանի և թե՛ այնտեղ եղածների վրա։ Ով որ երդվում է տաճարի վրա, երդված կլինի թե՛ տաճարի և թե՛ Աստծու վրա, որ բնակվում է այնտեղ։ Նույնպես, ով որ երդվում է երկնքի վրա, երդված կլինի թե՛ Աստծու գահի վրա և թե՛ Աստծու վրա, որ նստում է այնտեղ։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսում եք Օրենքի կարևոր պարտավորությունը՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը։ Հարկավոր էր սրա՛նք գործադրել՝ առանց, սակայն, մյուսներն անտեսելու։ Կո՛ւյր առաջնորդներ, մի կողմից մժղուկն եք քամում, բայց մյուս կողմից կուլ եք տալիս ուղտը։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ պնակի և բաժակի դրսի կողմն եք մաքրում, մինչդեռ լավ գիտեք, թե դրանց ներսում եղող ուտելիքն ու խմելիքը ինչպիսի՜ հափշտակությամբ և աղտեղությամբ եք ձեռք բերել։ Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսի՛ կողմը. այդպիսով դրսի կողմն էլ մաքուր կլինի։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ նման եք կրով սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ։ Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մարգարեների շիրիմներն եք շինում և արդարների գերեզմանները զարդարում ու ասում. «Եթե մենք մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։ Դրանով, ահա, դուք արդեն իսկ վկայում եք, թե որդիներն եք նրանց, որոնք կոտորեցին մարգարեներին։ Գնացեք ամբողջացրե՛ք ձեր հայրերի կիսատ թողած գործը։ Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի կարողանաք փախչել դժոխքի դատապարտությունից։ Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների և Օրենքի ուսուցիչների. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք, ոմանց՝ խաչը հանեք, ուրիշների էլ ձեր ժողովարաններում պիտի գանահարեք և հալածեք քաղաքից քաղաք։ Այսպիսով՝ դուք բոլոր արդարների սպանության մասնակից եղած պիտի լինեք՝ սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև։ Հաստա՛տ իմացեք, դուք այս բոլոր ոճիրների պատիժը պիտի կրեք։
- Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված մարդկանց. քանի՜ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք։ Ահա «Ավերակ պիտի լինի ձեր տունը»։ Բայց ասում եմ նաև ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
(Մատթեոսի ավետարան 22:34-23:39)
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով