Բրազիլիայում հայտնաբերվել է սողունի անհայտ տեսակ, որը ապրել է դինոզավրերից առաջ
ԼԱՅՖԳիտությանը դեռևս անհայտ հնագույն սողունը ապրել է ժամանակակից Բրազիլիայի տարածքում 250 միլիոն տարի առաջ` Երկրի վրա դինոզավրերի հայտնվելուց ավելի վաղ: Այդպիսի եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, որը մի քանի ամիս ուսումնասիրել է կենդանու մնացորդները, հայտնում է TASS-ը:
UOL առցանց-պարբերականի տվյալներով` բացահայտումը կատարվել է լավ պահպանված գանգի անալիզի հիման վրա, որը անցյալ տարվա սկզբին հայտնաբերվել է Բրազիլիայի հարավում:
Հետազոտողները սողունին տվել են Teyujagua paradoxa անունը, ինչը գուարանի հնդկացիների լեզվով թարգմանաբար նշանակում է «կատաղի սողուն»: Գիտնականների կարծիքով՝ սողունի 4 վերջույթները կարող էին հասնել 1.5 մ երկարության, իսկ սուր ատամները վկայում են այն մասին, որ դա եղել է գիշատիչ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



