ԱՄՆ-ում գողացված մեքենայի ուղևորների ու ոստիկանների միջև հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում գողացված մեքենայով երթևեկող ենթադրյալ հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ոստիկանության մի սպա ծանր վիրավորում է ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում:
«Երբ ոստիկանության սպաները փորձել են կանգնեցնել մեքենան, նրանց ուղղությամբ կրակել են: Սպաները պատասխան կրակ են բացել: Մեքենայի երկու ուղևորներից մեկը սպանվել է: Ոստիկաններից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջեմս Նոլանը:
Հաղորդվում է, որ ոստիկանը վիրավորվում է ստացել ձեռքի և կրծքի շրջանում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



