Թեհրանը նշել է նավթի արտադրությունը սառեցնելու մասին բանակցություններին միանալու պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստ է միանալ նավթի արտադրությունը սառեցնելու մասին բանակցություններին այն բանից հետո, երբ նավթի արդյունահանումը հասնի օրական 4 մլրդ բարելի։ Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, հաղորդում է Reuters-ը։
«Թող մեզ հանգիստ թողնեն այնքան ժամանակ, մինչեւ մենք հասնենք արդյունահանման օրական 4 մլրդ բարել ցուցանիշին։ Դրանից հետո մենք կմիանանք նրանց»,-ասել է նախարարն՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե որքան է շանսը, որ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համոզի Իրանին համաձայնել նավթի արդյունահանման սառեցմանը, փոխանցում է ISNA-ն։
Զանգանեի խոսքով, Իրանի համար նավթի ընդունելի գինը 70 դոլարն է մեկ բարելի դիմաց։ Եթե նույնիսկ այդ գինը ցածր լինի, Նախարարությունում գոհ կլինեն, ասել է նա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



