Թուրքիայի քրդաբնակ քաղաքներից մեկում պարետային ժամ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իշխանությունները 24 ժամ պարետային ժամ են հայտարարել հիմնականում քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, պարետային ժամը կմեկնարկի տեղի ժամանակով 20:00-ին: Դրա նպատակը թուրքական զինված ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսելն էր:
Ներքաղաքային սահմանափակումներից բացի՝ սահմանափակվելու են նաև քաղաքից մուտքն ու ելքը:
Հաղորդվում է, որ բնակավայրում տասնյակ տանկեր են հայտնվել:
2015 թվականի օգոստոսից թուրքական իշխանությունները պարբերաբար պարետային ժամ են հայտարարում երկրի հարավ-արևելյան նահանգներում:
Դրանց նպատակը, հիմնականում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



