Իսլամիստները բռնագրավել են ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի զենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ջեբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են իշխանություններին ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա և բռնագրավել են նրանց զենքը, այդ թվում նաև հակատանկային հրթիռները, հայտնել է Sky News Arabia-ն:
«Ջեբհադ ան-Նուսրա»-ի զինյալները գրոհով գրավել են Սիրիական ազատ բանակի 13-րդ գնդի դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի մոտ: Գրոհի արդյունքում զինյալները մի քանի տասնյակ գերիներ են վերցրել, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք: Նշվում է, որ Սիրիական ազատ բանակը հովանավորվում է արևմտյան երկրների կողմից, այն զինված է ամերիկյան հակատանկային հրթիռներով:
Սիրիական ազատ բանակը մինչ այժմ չի մեկնաբանել իր դիրքերի վրա հարձակումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



