Օբաման կփորձի բրիտանացիներին համոզել դուրս չգալ ԵՄ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլին կայցելի Մեծ Բրիտանիա, որպեսզի փորձի երկրի բնակիչներին համոզել՝ դեմ քվեարկել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեին:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Օբամայի այցը երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնին կաջակցի ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու հարցում:
ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների ոչ պաշտոնական առաջնորդը Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է: The Independent-ի հաղորդմամբ՝ համաձայն վերջին հարցումների՝ Քեմերոնի և Ջոնսոնի հանդեպ ժողովրդի վստահությունը հավասարվել է (35%-ը հավատում է վարչապետին և 34%-ը՝ քաղաքապետին):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



