Հաքերները կոտրել են ամուսնական դավաճանությունների համար նախատեսված խոշորագույն կայքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաքերները գողացել են AshleyMadison կայքի ավելի քան 37 մլն օգտատերերի տվյալները, որը անհվատարիմ ամուսինների ծանոթությամբ է զբաղվում, հաղորդում է KrebsOnSecurity բլոգը:
Կայքը պատկանում է Avid Life Media խմբին, որը ծանոթությունների այլ կայքեր եւս ունի (Cougar Life-ը եւ Established Men-ը):
Հաքերները որոնք իրենց կոչում են The Impact Team, գողացել են AshleyMadison-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները եւ դրանցից մի քանիսը հրապարակել են որպես իրենց քայլի ապացույց: The Impact Team-ը Avid Life Media-ին ուղղված իր ուղերձում պահանջել է փակել իրեն պատկանող ծանոթությունների բոլոր կայքերը, հակառակ դեպքում հաքերները կհրապարակեն գողացված տվյալները:
Avid Life Media-ն հաստատել է, որ տվյալների արտահոսք տեղի է ունեցել, հաղորդում է Gazeta-ն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



