Իրանը մտադիր է ընդլայնել ռազմական զորավարժությունների ծավալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը մտադիր է ավելի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել, հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Իրանի զինուժը մարտի 8-ին և 9-ին բալիստիկ հրթիռների փորձարկումներ էր իրականացրել՝ սեփական արտադրության հրթիռների փորձարկման եզրափակիչ փուլի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ փորձարկումները բազմաթիվ պետությունների քննադատություններին էին արժանացել, մասնավորապես՝ այն քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին կոչ է արել «զգուշավոր գործել» և չնպաստել տարածաշրջանում լարվածության աճին:
Իսրայելը համաշխարհային գերտերություններին կոչ է արել Իրանի դեմ միջոցառումներ ձեռնարկել բալիստիկ հրթիռների արձակման պատճառով:
«Մենք ապագայում մեծ ուժերով զորավարժություններ ենք անցկացնելու բոլոր ուղղություններով՝ թե՛ ցամաքում, թե՛ օդում, թե՛ ծովում»,-ասել է Փուրդեստանը:
Նա նաև նշել է, որ Իրանը չէր օգտագործի քիմիական կամ միջուկային զենք, եթե անգամ ունենար:



