Բալիստիկ հրթիռներ փորձարկելու պատճառով Իրանի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կարող են ընդունել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ փորձարկելու դեպքում։ Այդ մասին Փարիզում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Իտալիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն:
«Մենք բնականաբար դատապարտում ենք բալիստիկ հրթիռների փորձարկումները։ Եթե անհրաժեշտ լինի, կընդունվեն պատժամիջոցներ»,- ասել է նա։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



