Վարշամ Բորանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏՌիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայ ըմբիշը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց Սերբիան ներկայացնող Ալեքսանդր Մաքսիմովիչին:
Մինչ այդ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում առավելության էր հասել Ուգո Միգել դա Սիլվայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հաղթել էր բուլղարացի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասել Բալիտ Կորպասիի նկատմամբ (Հունգարիա):
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



