Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավության պատվիրակությունը ժամանել է Ժնև մասնակցելու միջսիրիական բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում պաշտոնապես մեկնարկել է մարտի 9-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և պատվիրակության անդամների հանդիպումները կմեկնարկեն մարտի 14-ին:
Ավելի վաղ Ժնև են ժամանել Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո ձևավորված Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Մոսկվայի հանդիպումների արդյունքում ձևավորված աշխարհիկ ընդդիմությունը (մոսկովյան խումբ):
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



