Ռուսաստանի վարչապետն ուղղաթիռից լուսանկարել է Մոսկվան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել, որոնք ինքն էլ հեղինակել է:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն մանրամասնում է, որ Մեդվեդևը նախօրեին Մոսկվան լուսանկարել է ուղղաթիռից՝ երեկոյան Կրեմլից իր աշխատանքից տուն գնալիս: Հայտնի է, որ Կրեմլում երեկոյան խորհրդակցություն էր տեղի ունեցել՝ տնտեսության հարցով: Մի քանի ժամում «Մոսկվա, մարտ, կեսգիշեր» վերնագրված նկարը 50 հազար «լայք» էր հավաքել:
Այսօր Մեդվեդևը հրապարակել է նաև ցերեկային Մոսկվան՝ ուղղաթիռային ռակուրսից՝ «Մոսկվա, մարտ, կեսօր» վերնագրով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



