Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես ընտրել հարսանեկան զգեստ՝ ըստ հորոսկոպի

ԼԱՅՖ

Ահա և եկավ երկար սպասված պահը և ձեր զուգընկերը ցանկություն հայտնեց ձեզ դարձնել իր օրինական կինը: Դա նշանակում է, որ շուտով հարսանիք է լինելու, իսկ դա յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ և հիշարժան պահն է: Իհարկե, երջանկությունը չի կարող լիարժեք լինել առանց գեղեցիկ հարսանեկան զգեստի: Ձեր երազանքների զգեստը կրելու համար պետք է հետևել աստղերի խորհուրդերին:

Խոյ

Խոյերի համար հարսանեկան զգեստի ընտրության դեպքում կարևոր է շքեղությունը և եզակիությունը: Կարմիրի երանգները հենց ձեզ համար են, իսկ սպիտակ զգեստի հետ կարող եք կրել կարմիր զարդեր: Նախընտրելի է կարճ զգեստը:

Ցուլ

Ցուլերը կարևորում են որակը, ուստի հարսանեկան զգեստի արժեքին ուշադրություն չեն դարձնում: Թեև առօրյայում սիրում են վառ գույներ, սակայն հարսանեկան զգեստը պետք է լինի կամ սպիտակ կամ կապույտ՝ առանց ավելորդ աքսեսուարների:

Երկվորյակ

Իրենց երկակի բնույթի պատճառով դժվարանում են ընտրություն կատարել: Սակայն նրանք ուադրություն դարձնում են ոչ թե գույնին, այլ ոճին, որը պետք է հարմար լինի:

Խեցգետին

Խեցգետինները նախապատվությունը տալիս են երկար և բաց զգեստներին, թեև չեն կարող կրել այդպիսի հարսանեկան զգեստները առանց մուշտակի կամ վերարկուի: Գույների դեպքում ընտրում են նրանք, որոնք կապված են մաքրության և պարզության հետ, ինչպես սպիտակը կամ բաց կանաչը:

Առյուծ

Կենդանակերպի այս նշանը արիստոկրատ է, ուստի հարսանեկան զգեստը պետք է լինի ոսկեգույն կամ արծաթագույն: Գեղեցիկ քայլվածքը կլրացնի ձեր կերպարը:

Կույս

Կույսերի համար կարևոր է զգեստի բազմակողմանիությունը: Նրանց խորհուրդ է տրվում ընտրել մանուշակագույն, սպիտակ կամ կանաչ գույները: Կարող են կրել նաև զարդեր և թիկնոցներ:

Կշեռք

Կշեռքներին ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում կրել վառ գույնի հարսանեկան զգեստներ: Կարող են ընտրել սպիտակը, վարդագույնը և բաց կապույտը: Իսկ կոշիկների համար կարող են վերցնել արծաթագույն հարմարավետ կոշիկներ, որոնք կկրեն նաև հարսանիքից հետո:

Կարիճ

Կարիճները հարսանիքին կարող են ընտրել դեկոլտեով կարճ հարսանեկան զգեստներ, ուլունքներով զարդեր:

Աղեղնավոր

Աղեղնավորները կասկածամիտ են, ուստի դժվարանում են հարսանեկան զգեստներ կրել, քանի որ մտահոգվում են՝ ինչպես թաքցնել իրենց կազմվածքի թերությունները: Գույներից նախապատվությունը տալիս են շատ երանգների, նույնիսկ կարմիրին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները առօրյայում նախընտրում են վառ գույները, սակայն հարսանեկան զգեստի դեպքում միանշանակ ընտրում են կապույտը:

Ջրհոս

Ջրհոսները բազմազան ճաշակ ունեն, ուստի շատ հեշտությամբ են ընտրում հարսանեկան զգեստ, որը կարող է լինել դասական կամ անսովոր դիզայնի: Գույներից խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կապույտի, սպիտակի վրա: Նախընտրելի են ասեղնագործ զգեստները:

Ձկներ

Հարսանեկան զգեստի ընտրության ժամանակ առաջնորդվում են բնազդներով: Հետևում են նորաձևության միտումներին, սակայն նախընտրում են բնական գործվածքները: Գույներից շեշտը դնում են կապույտի և ծովային գույների վրա: Նրանց համար նաև կարևոր է, որ հարսանեկան զգեստը լրացուցիչ աքսեսուարներով զարդարված լինի:

Բնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն