Լեւոն Արոնյանն առաջատարների մեջ է
ՍՊՈՐՏՄոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում հաջող է հանդես եկել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Լեւոնը հաղթանակ է տարել բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ այս պահի դրությամբ մրցաշարի առաջատարներից է:
Քանի որ Անանդ-Կարուանա, Գիրի-Կարյակին եւ Նակամուրա-Սվիդլեր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, 2 միավոր վաստակած Արոնյանը հավասարվել է առաջատարներ Սերգեյ Կարյակինին եւ Վիշվանաթան Անանդին: Նրանցից կեսական միավորով են հետ մնում Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան եւ Պյոտր Սվիդլերը: Հիկարու Նակամուրան ունի 1 միավոր, Վեսելին Տոպալովը՝ ընդամենը կես:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
Գագիկ Աղբալյան
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



