ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշավոր լավատեսություն է հայտնել Սիրիայում իրադրության կարգավորման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան Ժնեւում միջսիրիական բանակցությունների առաջին լիաֆորմատ փուլի նախօրյակին հայտարարել է, որ զգուշավոր լավատեսություն ունի Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Telegraph թերթին:
Մարտի 14-ին Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո վերսկսվում են լիաֆորմատ միջսիրիական բանակցությունները: Դրանց մասնակիցները նոր փուլի ընթացքում քննարկելու են նոր կառավարությունը, սահմանադրությունը եւ ապագա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ, որովհետեւ առաջին անգամ տեսնում եմ, որ գերտերություններն ինչ-որ բանի հասնելու իրական ցանկություն ունեն»,- ասել է դե Միստուրան թերթին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



