Դավութօղլուն հետաձգել է այցը Հորդանան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով հետաձգել է այցը Հորդանան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը: Վարչապետի այցը նախապես ծրագրավորված էր իրականացնել մարտի 15-16-ը, սակայն այժմ այն անհայտ ժամկետով հետաձգվել է:
Անկարայում հերթական ահաբեկչությունը տեղի է ունեցելմարտի 13-ին քաղաքի կենտրոնական հատվածում`ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայիվարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգումոտակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծթվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկավտոբուս:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 34 մարդ, 125-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 19-ի վիճակը ծանր է:
Ոստիկանության նախնական վարկածով՝պատահարը տեղի է ունեցել ականապատված մեքենայիպայթյունի հետևանքով, որը կայանված է եղել երկու ավտոբուսների միջև:



