Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հավասարվել է մրցակիցներին
ՍՊՈՐՏՄոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը 2-ական միավորներով կիսում են 1-3-րդ տեղերը, Անիշ Գրիին, Ֆաբիանո Կսարուանան և Պետեր Սվիդլերը 1.5-ական միավորներով՝ 4-6-րդ հորիզոնականները, Հիկարու Նակամուրան 1 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իս կ աղյուսակը 0.5 միավորով եզրափակում է Վեսելին Տոպալովը:
3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող շախմատիստ Վեսելին Տոպալովին: Երրորդ տուրի մնացած բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Մրցաշարի երրորդ տուրում տեղի են ունեցել նաև հետևյալ պարտիաները՝ Հիկարու Նակամուրա-Պետեր Սվիդլեր, Անիշ Գիրի-Սերգեյ Կարյակին, Վիշվանաթան Անանդ-Ֆաբիանո Կարուանա:
Մարտի 14-ին մրցաշարում հանգստյան օր է: Շախմատիստները պայքարը կշարունակեն մարտի 15-ին: