Վրաստանի ԱԳ նախարարը այցով ժամանում է ԱՄՆ, որտեղ հանդիպում կունենա Ջոն Քերիի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 14-18-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում, որի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի այդ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին, հայտնել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, այցի շրջանակներում հանդիպումներ կկայանան Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Ջանելիձեն Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնի Սենատում եւ Կոնգրեսում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պլանավորված են Ջանելիձեի հանդիպումները առաջատար գիտական կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ջանելիձեն նաեւ ճառով հանդես կգա ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



