Գողություն Սոթքի ոսկու հանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 18-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, 1972 թ. ծնված Վարդան Ս.-ի տան բակի տեսանելի վայրից զննությամբ հայտնաբերել են 3 պլաստմասսե տարա` 17 կգ, 1,8 կգ եւ 6 կգ`ընդհանուրը 24,8 կգ քաշով հանքանյութին նմանվող մանրացված զանգվածով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդան Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված հանքանյութի նմանվող զանգվածը հուլիսի 8-ին ինքը գողացել է Սոթքի ոսկու հանքի «Բաց հանքի» տարածքից` հետագայում մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



