Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սկզբնական շրջանում ինձ շատ անսովոր էր անընդհատ զինվորական համազգեստով լինել. Ռոզի Ավետիսովա

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ զրուցել ենք ամիսներ առաջ, երբ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը դեռեւս չէր ցուցադրվել, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է «Սահմանի»-ին ֆիլմի առաջին եթերաշրջանի արդյունքներն ու խոսել սպասվող երկրորդ եթերաշրջանից:

«Արդեն զբաղված ենք «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի երկրորդ եթերաշրջանի նարահանումներով: Աշխատաում ենք միեւնույն ոգեւորությամբ եւ միեւնույն արդյունքը ստանալու պատրաստակամությամբ»,- նշեց դերասանուհին:

Մեզ հետ զրույցում Ռոզի Ավետիսովան հիշեց այս ֆիլմի նկարահանումների հետ կապված դժվարությունները, որոնք իր խոսքերով, այլեւս անցյալում են.

«Այս պահին այլեւս դժվարություններ չկան ֆիլմի նկարահանումների հետ կապված, փոխարենը դժվարությունները շատ էին սկզբնական շրջանում, օրինակ այն զենքը, որով ես կրակում եմ ֆիլմում, բավականին ծանր է, չհաշված այն, որ ֆիլմում կային տեսարաններ, որտեղ մենք էլ կատարում էինք այն նույն վարժությունները, որոնք կատարում են զինվորները: Այսինքն՝ մեզնից ֆիզիկական պատրաստվածություն  էր պահանջվում, ինչի հետ կապված բարդությունների բախվեցինք, բայց դրանք արդեն անցյալում են, հիմա արդեն նկարահանումների ընթացքն ավելի հանգիստ է, կամ ես  եմ սովորել այդ ամենին,- պատմեց Ռոզին ու ավելացրեց,- ճիշտ է՝ այս պահին կարծում եմ, թե դժվարությունների այլեւս չեմ հանդիպի, բայց այդ ամենը կախված է ֆիլմի սցենարային զարգացումներից, ի վերջո՝ սա այն ձեւաչափն է, որտեղ դերասանից բացի իր խաղից պահանջվում է նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն»:

Ռոզի Ավետիսովան խոսեց նաեւ ֆիլմի նկրահանումների սկզբնական շրջանի մեկ այլ դժվարության՝ զինվորական համազգեստին հարմարվելու մասին.

«Սկզբնական շրջանում ինձ շատ անսովոր էր անընդհատ զինվորական համազգեստով լինել, հիմա ինչ-որ չափով արդեն սովորել եմ, այն արդեն սիրելի է դարձել ինձ»,- նշեց նա:

Խոսելով իր կերպարի վերաբերյալ մարդկանց արձագանքներից՝ Ռոզի Ավետիսովան նկատեց, որ բացառապես դրական արձագանքներ է լսել.

«Ի ուրախություն ինձ՝ արձագանքներն իսկապես միայն դրական են: Ինձ հատկապես ոգեւորում է այն փաստը, որ հեռուստատեսություն բազմաթիվ նամակներ են գալիս աղջիկների կողմից՝ բովանդակությամբ, որ իրենք էլ են ուզում ծառայել, որ իրենց համար հետաքրքիր է կռվող կնոջ կերպարը: Իմ հերոսուհու կերպարը մեր օրերի համար անսովոր է, բայց բարեբախտաբար նրան սիրել է հեռուստադիտողը եւ հատկապես աղջիկները: Մեր հայ աղջիկները բավականին խիզախ են, այն որ նրանք արդեն կնոջը նորմալ ու օրգանական են տեսնում բանակում, ինչ-որ տեղ շատ ողջունելի է, ես շատ երջանիկ եմ այս փաստի համար»,- ավելացրեց նա:

Հետաքրքրվելով, թե արդյոք դժվար չէ մեծ մասամբ տղամարդկանց հետ աշխատելը, դերասանուհին նկատեց.

«Բացարձակ, ինձ համար շատ ավելի հեշտ ու հաճելի է տղամարդկանց հետ աշխատելը, ինձ մոտ տղաների հետ շփումն ավելի հեշտ է հաջողվում, քան կանանց հետ: Պետք է նկատեմ, որ այս ֆիլմի համար աշխատել եմ մարդկանց հետ, որոնց հետ մինչ այդ չէի աշխատել, ու հասցրել եմ շատ ընկերներ ձեռք բերել՝ ի դեմս մեր երեք հերոսների, որոնց շուրջ զարգանում է իմ հերոսուհու խաղը, մեր ռեժիսորի խոսքերով նրանց ասում եմ իմ երեք արծիվները: Շատ շնորհակալ եմ այս նախագծին ինձ նոր ընկերներ պարգեւելու եւ նոր ձեւաչափում աշխատելու հնարավորության համար»:

Իսկ վերջում դերասանուհին վստահություն հայտնեց, որ «Սահմանին» ֆիլմի ստեղծման սկզբում իրենց առջեւ դրված նպատակներն իրականացած են.

«Ֆիլմը նպատակ ուներ մեր ժողովրդի մեջ էլ ավելի զարկ տալ հայրենասիրությանը, խիզախությանը եւ հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը եւ կարծում եմ, որ նպատակներն արդարացված են: Այն, որ այսօր արդեն աղջիկերն են ուզում ծառայել, խոսում է մի գիտակցման մասին, որը մեզ համար շատ կարեւոր է: Ես որպես այս երկրի քաղաքացի, որպես հայ շատ երջանիկ եմ ու շնորհակալ այս նախագծին մեր մեջ եւս մեկ անգամ հայրենասիրական ոգին արթնացնելու համար: Մենք պայքարող ազգ ենք եւ անկախ այս հեռուստաֆիլմի լինելուց ու չլինելուց, մեր տղաների եւ աղջիկների տեսակն այդպիսին է, իսկ ֆիլմը մի փոքր նպաստեց, որպեսզի այդ գիտակցումը մարդկանց մեջ ավելի ամրապնդվի.,- ավելացրեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico