Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել Է Եմենում իր կործանիչի անհետանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական Միացյալ Էմիրությունները հայտնել Է իր ռազմական կործանիչի անհետանալու մասին, որը Եմենում մասնակցում Էր հուսի ապստամբների դեմ գործողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղի ունեցած հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենում գործողություն Է իրականացնում 2015 թվականի մարտից: Գործողությունն սկսվել Է այն բանից հետո, երբ ապստամբ հուսիները տապալեցին երկրի սուննի ղեկավարությանը:
Եմենի տարածքի մեծ մասը գրաված ապստամբների դիրքերին հարվածներ են հասցվում առավելապես օդից:
Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել Է 6 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 2,4 մլն եմենցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



