«Հայկական ժամանակ». Էլէներգիայի թանկացման հետաձգման ֆինանսական ճեղքը կծածկվի «Որոտանի» վաճառքից ստացվող գումարներով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կառավարությունն արդեն որոշել է էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը ծածկել «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներով:
Մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը, կառավարությունը յուրաքանչյուր կվտ ժամ էլէներգիայի դիմաց ՀԷՑ-ին պետք է վճարի 7 դրամ: Ամսական դա կկազմի 2.5-3 մլրդ դրամ: Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, թե այդ գումարները բյուջեից չեն վճարվելու: Բայց «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվելիք 180 միլիոն դոլարը հենց բյուջետային միջոց է, քանի որ այն ամբողջությամբ պետք է ուղղվեր ՀՀ պետական բյուջե: Փաստորեն մեր կառավարությունը հետաքրքիր պատկերացումներ ունի բյուջեի մասին»,– գրում է թերթը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



