Մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախորդ օրվա ընթացքում Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, մասնավորապես, Լաթակիայում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք, նույնքան արձանագրվել է Հալեպում և այլ քաղաքներում: Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իր պաշտոնակն կայքում տվյալներ է հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ մտել փետրվարի 27-ին` կեսգիշերին: Կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Պայմանավորվածությունը չի ներառել «Իսլամական պետութուն» և «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



