«Ժողովուրդ». Հայաստանի թռչնաբուծական ընկերությունները վերջին շրջանում բավական դժվարին կացության մեջ են հայտնվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաև թանկ, մրցակցությանը չեն դիմանում:
«Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել: «Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետև մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- թերթի փոխանցմամբ ասել Աբրահամյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։