Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

7 արտահայտություն, որ պետք է լսի յուրաքանչյուր երեխա

ԼԱՅՖ

 

Երեխաները զգայուն, հետաքրքրասեր, պարզ եւ միամիտ մարդուկներ են, որոնց համար կյանքում ամեն ինչ նոր, անծանոթ ու խորթ է եւ նրանց տեւական ժամանակ  է հարկավոր ընտելանալու եւ իրենց շուրջը կատարվածը հասկանալու համար։ Ծնողական սերը միայն սիրելով ու փաղաքշելով կամ երեխային ուղղություն ցույց տալով չէ։ Երեխայի կյանքում ծնողն այն կարեւոր անձնավորությունն է, որը պետք է նրան խրախուսի, աջակցի, թույլ տա, որ սխալվի, անհաջողությունը հաջողության վերածի, սովորեցնի, որ նա նաեւ պետք է հոգ տանի ուրիշների մասին, գնահատի արժեքավորը եւ այլն։ Իսկ դրա համար պետք է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը։ Իսկ ինչպե՞ս։

1. «Ես քեզ սիրում եմ»

Ծնողը կարող է թանկարժեք սննդով, հագուստով, խաղալիքներով ապահովի երեխային, բայց ամեն ինչ հօդս է ցնդում, եթե նա չի զգում ծնողի սերն ու ջերմությունը։ Երբ երեխան հաճախ է լսում, որ սիրված է իր ծնողների կողմից, հասկանում է, որ գնահատված է, թանկ է նրա համար, իսկ սա իրեն քաջություն եւ խիզախություն է տալիս, ինչն ուղեկցում է երեխային ամբողջ կյանքի ընթացքում։

2. «Ես հպարտանում եմ քեզնով»

Առողջ անհատ ձեւավորելու համար երեխային մշտապես պետք է անկեղծորեն խրախուսել։ Երեխաները ծնողների աջակցության, խթանող, գովերգող խոսքերի կարիքն ունեն։ Միայն այդ դեպքում երեխան կմեծանա անկախ եւ բարձր ինքնագնահատական ու սեփական տեսակետ կունենա։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է այնքան ասել, որ այս արտահայտությունը կորցնի իր արժեքը։

3. «Ես սխալվեցի, ներիր»

Երբ ծնողն ընդունում է իր սխալը՝ ցույց տալով, որ նա նույնպես կարող է սայթաքել, երեխան հասկանում է, որ կատարյալ ոչինչ չի լինում։ Նա սկսում է գիտակցել, որ կարելի է սխալվել, լինել ազնիվ ու ընդունել այն։ Երեխան հասկանում են, որ ոչ իդեալական լինելը նորմալ է։ Նման մոտեցումը հիանալի հիմք է հետագայում ճիշտ հարաբերություններ սկսելու համար։

4. «Ես ներում եմ քեզ»

Լինում են ծնողներ, որոնք երեխայի սխալի համար պատժում են նրան կամ բարկանում ուրիշների ներկայությամբ։ Սակայն չէ որ երեխան նույնպես մարդ արարած է եւ կարող է սխալվել։ Եվ ծնողը պետք է գտնի բալանսը, թե որտեղ է պետք բարկանալ, եւ որտեղ հասկանալով նրանց զգացմունքները՝ ներել։ Երեխային պատժելու փոխարեն, ներեք նրան եւ սովորեցրեք, թե որն է ճիշտ ելքը։ Դա ձեր ծնողական պարտականություններից մեկն է։

5. «Ես քեզ լսում եմ»

Շատ կարեւոր է լսել ձեր երեխային, որպեսզի նա հասկանա, որ ձեզ հետաքրքրում է այն ամենը, ինչի մասին նա ցանկանում է կիսվել։ Հենց լսելու միջոցով է ծնող գտնում իր եւ երեխայի միջեւ եղած կապը, եւ փոքրիկն իրեն գնահատված է զգում։ Իսկ այդ կապն ավելի ամրացնելու համար հարկավոր է ոչ միայն լսել, այլեւ ճիշտ պատասխանել նրան։ Հենց այս ժամանակ էլ կարելի է գործի դնել 1 եւ 2 կետերը, այսինքն՝ գովել ու խրախուսել նրան։

6. «Դու ես պատասխանատու»

Երբ երեխան որոշում է կայացնում (անկախ այն հանգամանքից՝ ճիշտ եւ խելացի որոշում է, թե ոչ), նա սկսում է ավելի շրջահայաց լինել, ավելի արագ է հասկանում ու վերլուծում իր քայլի դրական եւ բացասական կողմերը։ Արդյունքում ավելի ազդեցիկ դասեր է քաղում։ Երբ պատասխանատվությունը թողնում ես երեխայի ուսերին, նա հավատում է իր ուժերին եւ վճռականորեն գնում է դեպի իր նպատակի իրականացում։

7. «Դու ունես հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամեն ինչ»

Ծնողը երեխայի ինքնագնահատականը բարձրացնելու համար պետք է ցույց տա երեխայի դրական հատկանիշները։ Երեխան պետք է գիտակցի, թե որոնք են իր թույլ եւ ուժեղ կողմերը եւ տեսնելով ծնողի աջակցությունը՝ պատրաստ կլինի հաղթահարել իրեն սպասվող բոլոր մարտահրավերները։ Ծնողը պետք է խրախուսի երեխային, որ նա հավատա իր ուժերին։ Հաջողություններ գրանցելու դեպքում հպարտանա նրա ձեռքբերումներով (կետ 2), իսկ անհաջողության դեմքում՝ քաջալերի նրան։ Չէ որ ձախողումները ճանապարհ են հարթում դեպի բաղձալի հաջողությունը։

 

ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում է