Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ` մարտի 15-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են: Այնուամենայնիվ, կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խորհուրդներ կստանաք, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց: Օրվա առաջին կեսին կնքված գործարքները եկամտաբեր կլինեն: Երեկոյան ի հայտ կգան նոր հետաքրքրություններ: Եթե ինչ- որ բանից դժգոհ եք , ապա միայն ժամանակի սղությունից:  Ընտանեկան խնդիրները հեշտությամբ կլուծեք: Մտերիմները, հերթական անգամ, կհամոզվեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:

Ցուլ: Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները կապշեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր կշարժեք ոմանց նախանձը: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար:Մարդկանց հետ հարաբերություններում արագ եք կողմնորոշվում, և ճիշտ կարծիք կազմում նրանց մասին: Հնարավոր են արդյունավետ գործարքներ, ինչպես նաև որոշակի գումարային շահույթ: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:

Երկվորյակ: Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավատեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ: Զգուշացեք այն մարդկանցից , ովքեր կփորձեն իրենց կամքը թելադրել ձեզ, կպարտադրեն հետևել իրենց ապրելակերպին: Դրսևորեք համառություն, նաև գործի դրեք ձեր սուր լեզուն նրանցից ազատվելու համար:

Խեցգետին: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարաբերություններում առավել նախաձեռնող եղեք:  Հրաշալի օր է,  ձեզ համար համակրելի, մարդուն ընդառաջ գնալու համար: Հնարավորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ: Սիրով կօգնեք բոլոր այն հարազատներին , ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Այսօր չափազանց հավակնոտ եք: Հրաշալի օր է բիզնես-ծրագրերի շուրջ աշխատելու, ձեր մասնագիտական հեռանկարները գնահատելու համար: Կարող եք հանդիպել նրան, ով կօգնի ձեզ կարիերայի առաջխաղացման հարցում:

Առյուծ: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն, մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ: Այսօր փորձեք, հնարավորինս, խուսափել կարևոր գործեր ձեռնարկելուց, քանզի չեք կարողանա կենտրոնանալ և հնարավոր է ձախողվեք: Ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Հնարավոր են  փոքր վնասվածքներ :

Կույս: Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փորձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին: Ֆինանսական տեսանկյունից անբարենպաստ օր է: Հնարավոր են զգալի, անիմաստ ծախսեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Հրաշալի օր է բնության գրկում,  ընկերների հետ հանգստանալու համար:  Այսօր Նոր ծանոթությունների հավանականությունը քիչ է: Դժվար թե սիրային հարաբերություններ սկսվեն:

Կշեռք: Այսօր հնարավոր է հաղթանակ տանեք, սակայն դրանով չեք սահմանափակվի, ամեն բան դեռ առջևում է: Այն, որ կհաջողվի խուսափել որոշ խնդիրներից, դեռ չի նշանակում, թե դրանք  հետագայում չեն կրկնվի: Հիշեք, պարտադիր չէ ամեն հարց ինքնուրույն լուծել,նամանավանդ , երբ շրջապատում ունեք ընկերներ,համախոհներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հիասթափություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան խուսափեք մարդաշատ վայրերից: Նախընտրեք  հանգստանալ տանը, ընտանեկան խաղաղ միջավայրում:

Կարիճ: Հետաքրքիր օր է սպասվում: Մշտապես ձեռնամուխ եք լինում նոր գործերի, սակայն մտերիմները չեն շտապում մասնակցել ձեր բուռն գործունեությանը: Փոխարենը կարող են մեղադրել անխոհեմ վարքագծի, կյանքին անլուրջ վերաբերվելու մեջ: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք, ապա նման հանդիմանությունները կարող են վերջնականապես փչացնել ձեր տրամադրությունը: Հետաձգեք ծախսերը և խոշոր գնումները: Այսօր անիմաստ շռայլություններ թույլ տալու ժամանակը չէ: Ճիշտ կվարվեք, եթե ապագա գնումների ցուցակ կազմեք և կողմնորոշվեք, թե դրանցինց որոնք են առաջնային:

Աղեղնավոր: Լարված և բարդ օր է սպասվում: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ճիշտ լուծումներ գտնել: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այն ավելի լավ կօգնի կողմնորոշվել, քան շրջապատի մարդկանց խորհուրդները:Այսօր կարող եք ստացված տեղեկություններով կիսվել մտերիմների հետ, մասնակցել որոշ կրթական ծրագրերի: Ընդհանուր հետաքրքրությունները կօգնեն խուսափել ընկերների,նաև սիրելիի հետ վեճաբանություններից: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք հետաքրքիր են թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ի հայտ կգան նոր նախասիրություններ:

Այծեղջյուր: Փորձեք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Մարդկանց հետ շփումներում հնարավոր են որոշ մանր անախորժություններ, որոնք,բարեբախտաբար, լուրջ վիճաբանության չեն վերաճի: Ցանկացած հարցում լավատեսություն պահպանեք: Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ ճիշտ չեք գնահատում, իրականում այն բավականին կայուն է: Թեև այսօր աստղերը դրամակ շահույթ չեն կանխատեսում: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, անկեղծ զրուցելու համար: Առողջարարական պրոցեդուրաներն այսօր օգտակար և հաճելի կլինեն:

Ջրհոս: Թեև օրվա սկիզբն այնքան էլ բարեհաջող չի լինի, սակայն ավարտը՝ լիովին կգոհացնի: Որքան էլ շատ լինեն դժվարությունները ՝ հանձնվելը ճիշտ լուծում չէ: Համառություն դրսևորեք, փորձեք գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում չի ստացվել և անպայման հաջողության կհասնեք: Փորձառու մարդկանց հետ շփումները ոչ միայն հանարավորություն կտան նոր տեղեկություններ ստանալ, այլև ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Մարդկանց հետ շփումներում առավել զգուշավոր եղեք, այսօր ձեր ուշադրությունը կգրավեն հմայիչ, սակայն վտանգավոր անձինք, նրանց հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Երեկոյան հնարավոր են ուղևորություններ:

Ձկներ: Այսօր գործ կունենաք այնպիսի մարդկանց հետ, ովքեր հակված չեն հավատալ ձեր խոսքերին: Բոլոր խոստումները, անկեղծ խոստովանությունները ստիպված կլինեք գործով ապացուցել, ինչը ձեզ համար այնքան էլ դժվար չի լինի: Առավել բարեհամբյուր եղեք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, իսկ երեխաների հետ՝ հնարավորինս խիստ: Փորձեք զսպել շրջապատի մարդկանց  ապշեցնելու ձեր ցանկությունը : Անիմաստ ժամանակ մի վատնեք: Այսօր կարող եք շատ ձեռքբերումներ ունենալ, եթե հաղթահարեք ծուլությունը: 

Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան