Ստամբուլում Անկարայի ահաբեկչությունը դատապարտող ցույցի մասնակիցների դեմ բիրտ ուժ է կիրառվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Ստամբուլում ցույց իրականացրած ամբոխի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ամբոխը ցույցի ժամանակ բղավել է «Գող, մարդասպան Էրդողան» և կառավարությանը հրաժարական տալու կոչ է արել: Ստամբուլի Աշխատավոր և ժողովրդավարական ուժերը ցանկացել են երթ իրականացնել, սակայն ոստիկանությունն առանց նախազգուշացման անցել է բիրտ ուժի կիրառմանը: Կան ձերբակալվածներ:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քանհարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



